
Իմ մասին

Ես Տիգրանուհի Աճեմյանն եմ՝ դիպլոմավորված հոգեբան։
Գերազանցությամբ ավարտել եմ Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի «Հոգեբանություն» բաժինը, այնուհետև մասնագիտացել նույն ֆակուլտետի «Հոգեբանության տեսություն և անձի հոգեբանություն» մագիստրոսական ծրագրով։
Ավելի քան 15 տարի աշխատում եմ որպես պրակտիկ հոգեբան: Երկար տարիներ աշխատել եմ որպես մանկական հոգեբան և «Հոգեբանություն» առարկայի դասախոս։
Վարում եմ մասնագիտական դասընթացներ և թրեյնինգներ հոգեբանների համար։
Ունեմ հրատարակված հեղինակային հոգեբանական թրեյնինգների ծրագրեր։
Ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն լեզուներով իրականացնում եմ առկա և առցանց հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա երեխաների, դեռահասների, չափահասների և ամուսնական զույգերի հետ:
Իմ մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ:
Դուք կարող եք գրանցվել հանդիպման կամ գրել ինձ էլ. փոստի միջոցով, որպեսզի քննարկենք, թե ինչով կարող եմ օգնել Ձեզ կամ Ձեր մտերիմներին: