top of page

ԱՆսահմանափակ կարողություններ. հաշմանդամությունը դատավճիռ չէ

  • Տիգրանուհի Աճեմյան
  • 3 дек. 2019 г.
  • 1 мин. чтения

Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր

Դեկտեմբերի 3-ը, որպես Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր, ողջ աշխարհում նշվում է 1992 թվականից` համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունած բանաձևի:

Այս օրը ևս մեկ առիթ է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների բարձրաձայնման, հաշմանդամների իրավունքների իրազեկման, հավասար իրավունքների պաշտպանության, ինչպես նաև հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող անձանց լիակատար ինտեգրմանն ուղղված համապատասխան պայմանների և նոր ծրագրերի ստեղծման համար։

Ինչպես բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում կան և մեր բոլորի կողքին ապրում են սահմանափակ կարողություններ ունեցող մարդիկ։ Կարող ենք արձանագրել, որ այսօր ժամանակակից հայ հասարակությունն այլևս չի տարանջատում և ներառում է սահմանափակ կարողություններով անձանց սոցիալական տարբեր ոլորտներում։

Իհարկե, դեռևս շատ անելիքներ կան, սակայն այս օրը խորհրդանշական է այն առումով, որ միավորում է բոլորին, ովքեր անտարբեր չեն հասարակության այս խոցելի խմբի նկատմամբ, որը մեր առանձնահատուկ ուշադրության և հոգատար վերաբերմունքի կարիքն ունի:

Комментарии


bottom of page