Ընկերության միջազգային օր
- Տիգրանուհի Աճեմյան
- 30 июл. 2019 г.
- 1 мин. чтения

Աշխարհում ոչինչ չկա ընկերությունից ավելի լավ ու հաճելի.
առանց դրա աշխարհը կարծես թե զրկված կլիներ արևից։
Ցիցերոն
Այսօր Ընկերության միջազգային օրն է (International Day of Friendship)` օրացույցի ամենաերիտասարդ տոներից մեկը:
Հուլիսի 30-ը Ընկերության միջազգային օր է հռչակվել 2011 թվականից՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 65-րդ համագումարի ժամանակ ընդունված բանաձևի համաձայն:
Տոնի հիմնական գաղափարը ընկերության կարևորության ու արդիականության ընդգծումն է: Այն սահմանվել է ընկերներին երախտագիտություն հայտնելու նպատակով։
ՄԱԿ-ն առաջարկել է պետական կառույցներին, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին նշել այս օրը՝ այս կամ այն երկրի մշակութային ավանդույթներին համահունչ:
ՄԱԿ-ի ընդունած բանաձևը կարևորում է այս օրվա նշանակությունը տարբեր ազգերի միջև բարեկամության ամրապնդման տեսանկյունից։
Այսօր աշխարհի բազմաթիվ երկրներում անցկացվում են միջոցառումներ, որոնք քարոզում են ընկերության գաղափարը։
Հարկ է նշել, որ Ընկերության միջազգային օրը նմանատիպ միակ տոնը չէ։ Հունիսի 9-ին նշվում է Ընկերների միջազգային օրը:
Комментарии