top of page

Տարեցների միջազգային օր

  • Տիգրանուհի Աճեմյան
  • 1 окт. 2019 г.
  • 1 мин. чтения

Տարեցների միջազգային օր International Day of Older Persons

Այսօր Տարեցների միջազգային օրն է (International Day of Older Persons):

Հոկտեմբերի 1-ը՝ որպես Տարեցների միջազգային օր, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հռչակել է 1990թ. դեկտեմբերի 14-ին: Այն նպատակ ունի պայքարել տարեցների նկատմամբ կիրառվող խտրականությունների և հանրության շրջանում առկա թյուր կարծիքների դեմ:

Սկզբնական շրջանում Տարեցների միջազգային օրը նշվել է միայն Եվրոպայում, այնուհետև Ամերիկայում, իսկ այժմ` աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում:

Այս օրը ևս մեկ հնարավորություն է մեր խորին երախտագիտությունը հայտնելու այն մարդկանց, ովքեր վաստակել են երջանիկ ծերություն ունենալու իրենց իրավունքը, ինչպես նաև հրաշալի առիթ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելու տարեցներին հուզող խնդիրներին և դրանց լուծման արդյունավետ ուղիների որոնմանը:

Ավագ սերնդի սիրելի բարեկամներ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ և ցանկանում առողջ, երջանիկ և արժանապատիվ ծերություն:

Комментарии


bottom of page