top of page

Ծառայություններ

Անհատական հոգեբանական խորհրդատվություն

և հոգեթերապիա

Անհատական ​​հոգեբանական խորհրդատվության շնորհիվ Դուք հնարավորություն կունենաք զրուցելու ինձ հետ այն ամենի մասին, ինչը Ձեզ անհանգստացնում է:

Հանդիպումը չի ենթադրում, որ ես խորհուրդ կտամ Ձեզ, թե ինչպես ապրել կամ ինչ անել հետագայում:

Բայց, պատասխանելով իմ հարցերին, Դուք ինքներդ կգտնեք Ձեր հարցերի պատասխանները: Եվ այդ պատասխաններն ամենաճիշտը կլինեն, քանի որ դրանք Ձեր պատասխանները կլինեն: Այս գործընթացը Ձեզ կհանգեցնի խնդիրների լուծման:

 

Խորհրդատվությունը գաղտնի է, տևողությունը՝ 1 ժամ: Անհրաժեշտ հանդիպումների քանակը  քննարկվում է անհատապես և կախված է խնդրից:

 

Անհատական ​​խորհրդատվություն և հոգեթերապիա իրականացնում եմ ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն լեզուներով:

Եթե ունեք հարցեր կամ ցանկանում եք գրանցվել հանդիպման, ապա կարող եք կապ հաստատել ինձ հետ:

Ընտանեկան հոգեբանական խորհրդատվություն

և հոգեթերապիա

Ընտանեկան խորհրդատվություն և հոգեթերապիա կարող է պահանջվել ընտանեկան կյանքի դժվարին շրջաններում. օրինակ՝ երեխայի ծնունդը, ամուսնալուծությունը, ամուսինների կամ տարբեր սերնդի ընտանիքի անդամների միջև տևական կոնֆլիկտը, երեխայի (երեխաների) հետ փոխհարաբերություններում առկա դժվարությունները և այլն:

Ընտանեկան խորհրդատվությունը կարող է լինել. զույգերով (ամուսինը և կինը կամ ծնողը և երեխան) կամ ամբողջ ընտանիքի հետ խորհրդատվություն (օրինակ, մայրը, հայրը, երեխան և տատիկը):

Խորհրդատվությունը գաղտնի է, տևողությունը՝ 1-1.5 ժամ: Անհրաժեշտ հանդիպումների քանակը  քննարկվում է անհատապես և կախված է խնդրից:

Ընտանեկան խորհրդատվություն և հոգեթերապիա իրականացնում եմ ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն լեզուներով:

 

Եթե կարծում եք, որ Դուք կամ Ձեր ընտանիքի անդամներն ունեն հոգեբանական խորհրդատվության կարիք, ապա կարող եք կապ հաստատել ինձ հետ կամ գրանցվել հանդիպման:

Երեխաների և դեռահասների հոգեբանական խորհրդատվություն

և հոգեթերապիա

Երեխաների և դեռահասների հոգեթերապիան մեծ ուշադրություն է դարձնում երեխայի ընտանեկան իրավիճակի վերլուծությանը, նրա կյանքի հանգամանքներին, դաստիարակության ոճին: Սա ենթադրում է զրույց, որի մեջ ներառված են խաղային և ստեղծագործական տարրեր (երեխայի հետ փոխվստահելի հարաբերություններ հաստատելու համար):

Երեխաների հետ աշխատելիս ես կիրառում եմ արտ-թերապիա, խաղային թերապիա, հեքիաթաթերապիա, ավազաթերապիա:

Թերապևտիկ աշխատանքը գաղտնի է, տևողությունը՝ 40 րոպեից մինչև 1 ժամ: Անհրաժեշտ հանդիպումների քանակը  քննարկվում է անհատապես և կախված է խնդրից:

Երեխաների և դեռահասների խորհրդատվություն և հոգեթերապիա իրականացնում եմ ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն լեզուներով:

 

Եթե ունեք հարցեր կամ ցանկանում եք գրանցվել, ապա կարող եք կապ հաստատել ինձ հետ:

Առցանց հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա

Իրականացնում եմ ինչպես առկա, այնպես էլ առցանց (օնլայն ձևաչափով) հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա (հետևյալ միջոցներով. Skype, Viber, WhatsApp և այլն):

Խորհրդատվության համար Ձեզ անհրաժեշտ կլինի տեսախցիկ, բարձրախոս, և ինտերնետ կապի բավարար արագություն ձայնի և պատկերի փոխանցման համար: Ինչպես նաև Ձեզ անհրաժեշտ կլինի առանձին սենյակ, որտեղ մեր աշխատանքի ընթացքում Դուք  պետք է լինեք միայնակ (որպեսզի աշխատանքի ընթացքում մեզ ոչինչ և ոչ ոք չխանգարի):

Թերապևտիկ աշխատանքը գաղտնի է: Մեկ առցանց սեսիայի տևողությունը 1 ժամ է, այնպես, ինչպես մեկ առկա սեսիայի տևողությունը: Անհրաժեշտ հանդիպումների քանակը  քննարկվում է անհատապես և կախված է խնդրից:

Առցանց խորհրդատվություն և հոգեթերապիա իրականացնում եմ ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն լեզուներով:

Առցանց հոգեբանական խորհրդատվության վերաբերյալ առավել մանրամասն հետաքրքրվելու կամ գրանցվելու համար կարող եք կապ հաստատել ինձ հետ:

bottom of page