Ընտանիքի միջազգային օր
- Տիգրանուհի Աճեմյան
- 15 мая 2019 г.
- 1 мин. чтения

Այսօր Ընտանիքի միջազգային օրն է:
Մայիսի 15-ն Ընտանիքի միջազգային օր է հռչակվել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից՝ 1993 թվականի սեպտեմբերի 20-ին ընդունված բանաձևի համաձայն:
1994 թվականից սկսած՝ տոնը նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում: Հայաստանում «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքով՝ Ընտանիքի օրն ամրագրվել է 2011 թվականից։
Բազմաթիվ պետությունների կողմից տոնի պաշտոնապես հաստատումը նպատակ ունի ուշադրություն հրավիրել ընտանիքի առջև ծառացած խնդիրների վրա։
Ընտանիքը մարդու սոցիալականացման առաջին օղակն է: Այն` որպես հասարակության հիմնական տարր, սիրո, հարգանքի, համերաշխության և կապվածության աղբյուր է, մարդկային արժեքների և մշակույթի պահապանն ու հասարակության կայունության և զարգացման գրավականը:
Ընտանիքի բարեկեցությունը երկրի զարգացման և առաջընթացի չափանիշ է: Որքան բարեկեցիկ և ամուր են ընտանիքները, այնքան կայուն և զարգացած է տվյալ պետությունը:
Շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ: Թող սերը, հարգանքն ու համերաշխությունն իշխեն բոլորիս ընտանիքներում:
Комментарии