top of page

Աուտիզմի իրազեկման համաշխարհային օր

  • Տիգրանուհի Աճեմյան
  • 2 апр. 2019 г.
  • 2 мин. чтения

Обновлено: 2 апр.


Աուտիզմ Аутизм Autism

Միայն միևնույն հիվանդությամբ ախտահարված մարդիկ են հասկանում միմյանց:

Ֆրանց Կաֆկա

Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրը (World Autism Awareness Day) 2008 թվականից սկսած նշվում է ամեն տարի ապրիլի 2-ին: Այն հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի բանաձևի հիման վրա 2007 թվականի դեկտեմբերի 18-ին (№ A/RES/62/139):

Այդ տարեթվի նպատակն է ընդգծել նման առանձնահատկություն ունեցող մարդկանց օգնության անհրաժեշտությունը և բարձրացնել նրանց կյանքի որակը:

«Աուտիզմ» բառը նշանակում է «ներփակվել» և առաջացել է լատիներեն "autos" «ինքդ» բառից:


Աուտիզմը նյարդային համակարգի զարգացման խանգարում է, որն արտահայտվում է կյանքի առաջին 3 տարիների ընթացքում: Այն ախտորոշվում է ոչ թե մեկ, այլ մի քանի ախտանիշների միաժամանակյա առկայության դեպքում.

  • սոցիալական շփումների և հաղորդակցման խանգարումներ,

  • սահմանափակ հետաքրքրությունների շրջանակ,

  • կրկնվող կամ սահմանափակ վարքագիծ։

​Աուտիզմ և աուտիստիկ սպեկտորի խանգարում ունեցող երեխաների ծնողները շատ հաճախ նկատում են իրենց երեխաների անսովոր վարքագիծն արդեն 18 ամսականում:


Վաղ մանկական տարիքում աուտիզմի դրսևորումներն են․


  • մինչև 12 ամսականը չթոթովելը,

  • մինչև 12 ամսականը ժեստիկուլիացիայի (նկարել, օրորվել և այլն) բացակայությունը,

  • մինչև 16 ամսականը ոչ մի բառ չարտաբերելը,

  • մինչև 24 ամսականը կարճ արտահայտությունների սպոնտան արտաբերման բացակայությունը,

  • յուրաքանչյուր տարիքում լեզվական կամ սոցիալական հմտությունների կորուստը:

Աուտիստիկ սպեկտրի խանգարում ունեցող մարդկանց թիվը ողջ աշխարհում անցնում է գրեթե 10 միլիոնից: Աուտիստիկ սպեկտորի խանգարում ունի յուրաքանչյուր 100 երեխայից մեկը: Բացի այդ, ըստ վիճակագրության, տղաների մոտ աուտիզմի հետ կապված սպեկտրալ խանգաման դեպքերն ավելի շատ են հանդիպում, քան աղջիների մոտ։


Աուտիզմի դեպքերի բացահայտումը կտրուկ աճեց 1990-ական թվականների վերջում և 2000-ականների սկզբին: Այս աճը մեծամասամբ պայմանավորված է ախտորոշիչ մեթոդիաների մշակմամբ և կայացմամբ, ինչպես նաև ծառայությունների հասանելությամբ և հանրային իրազեկմամբ: Չնայած չենք կարող բացառել նաև այլ պատճառներ, ինչպես օրինակ՝ էկոլոգիական գործոնների ռիսկերը:


Աուտիզմ և աուտիստիկ սպեկտորի խանգարում ունեցող մարդկանց հետ աշխատանքն ունի շատ մեծ կարևորություն թե՛ նման առանձնահատկություն ունեցող երեխաների կամ մեծահասակների, թե՛ նրանց ընտանիքների, համայնքի և ողջ հասարակության համար:

Комментарии


bottom of page