top of page

Դաունի համախտանիշ

  • Տիգրանուհի Աճեմյան
  • 21 мар. 2019 г.
  • 1 мин. чтения

Դաունի համախտանիշ

Այսօր Դաունի համախտանիշի համաշխարհային օրն է։

Համախտանիշն անվանակոչվել է Դաուն՝ անգլիացի բժիշկ Ջոն Լենգդոն Դաունի պատվին, ով առաջինն է նկարագրել այս համախտանիշը։

Դաունի համախտանիշի առաջացման պատճառը լրացուցիչ քրոմոսոմի առկայությունն է: Դաունի համախտանիշով մարդկանց քրոմոսոմների թիվը կազմում է ոչ թե 46 (23 զույգ), ինչպես նորմայում, այլ՝ 47, քանի որ 21-րդ զույգը կանոնավոր 2-ի փոխարեն ներկայացված է 3 կրկնօրինակով:

Այսպիսով, մարտի_21-ը պատահական չէ ընտրված։ «21» թիվը խորհրդանշում է 21-րդ ավելորդ քրոմոսոմը, որն առաջացնում է այս համախտանիշը: 3-րդ ամսվա 21-րդ օրը Դաունի համախտանիշի սիմվոլիկ արտացոլումն է «օրացույցային լեզվով»:

Комментарии


bottom of page