top of page

Երջանկության միջազգային օր

  • Տիգրանուհի Աճեմյան
  • 20 мар. 2019 г.
  • 1 мин. чтения

Երջանկության միջազգային օր

Այսօր Երջանկության միջազգային օրն է։ :)

2012 թվականին ՄԱԿ-ը մարտի 20-ը հայտարարել է Երջանկության միջազգային օր՝ ևս մեկ անգամ ընդգծելով յուրաքանչյուր մարդու կյանքում երջանկության կարևորությունն ու հիշեցնելով, որ երջանկության որոնումը մարդու հիմնական նպատակն է։

Շա՞տ բան է պետք արդյոք երջանկության համար:

Լեռան գլխին իջած կապույտ երկնակամար, Ծաղկած ափին փարվող մի լեռնային ալիք, Տաք հողի մեջ նստած մի փոշոտված բալիկ, Հիշողություն մի տաք, Տեղին արված կատակ. Երեկ դեռ անծանոթ աղջկա հետ Առանց հոգնածության շրջել ամբողջ գիշեր, Ինքնամոռա՜ց այնպես, և - այնուհետ Տոնի նման այդ օրն ամբողջ կյանքում հիշել. Ձերոնց կողմից դրսում շահված մի մրցություն, Քո քաղաքում հառնող մի հոյակապ նոր տուն, Ուր ձմռանը վառվող վառարանի հանդեպ Տղադ պիտի կարդա հափշտակիչ մի վեպ, Նա՛, որ խաղով այնքան երջանիկ է հիմա...

Շա՞տ բան է պետք արդյոք երջանկության համար:

Պարույր Սևակ

25.IX.1953թ.

Մոսկվա

Комментарии


bottom of page