Հովհաննես Թումանյան. 150
- Տիգրանուհի Աճեմյան
- 19 февр. 2019 г.
- 1 мин. чтения


Հովհաննես Թումանյանն առաջին անգամ սիրահարվել է 11 տարեկանում: Տղան սովորում էր Ջալալօղլու (ներկայիս Ստեփանավանի) դպրոցում և շատ էր սիրում կարդալ: Դպրոցի տեսուչ Տիգրան Տեր-Դավթյանն էլ տանը մեծ գրադարան ուներ: Այդ իսկ պատճառով փոքրիկ Հովհաննեսը հաճախ էր գնում նրանց տուն: Եվ օրերից մի օր նա սիրահարվում է տեսուչի աղջկան` գեղեցկադեմ Վերգինեին: Սակայն վերջինս նախատում է տղային, որպեսզի նա իրենով չտարվի, այլ իր ուսումով զբաղվի: Իսկ Հովհաննեսը Վերգինեին է նվիրում իր առաջին սիրային բանաստեղծությունը.
Հոգուս հատոր Սըրտիս կըտոր, Դասիս համար Դու մի՛ հոգար,
Թե կան դասեր Կա նաև սեր, Եվ ի՜նչ զարմանք, Իմ աղավնյակ,
Որ կենդանի Մի պատանի Սերը սըրտում Դաս է սերտում։
Комментарии