top of page

Հրաշքի սպասումով...

  • Տիգրանուհի Աճեմյան
  • 31 дек. 2018 г.
  • 1 мин. чтения

Little Angel - Nino Chakvetadze

Անկասկած, բոլորն են սիրում տոնի և հրաշքի զգացումը։ Մենք սպասում ենք, որ ապագայում կիրականանան մեր երազանքները, իսկ կյանքը կստանա նոր գույներ ու երանգներ։

Բոլորն առանձնահատուկ կերպով են սպասում մոտեցող Ամանորին։ Ամանորյա զանգերի ղողանջի հետ մարդիկ սպասում են հրաշքի և հավատում, որ հաջորդ տարին կլինի էլ ավելի լավը։

Հրաշքի սպասումն ուղեկցում է մեզ գրեթե բոլոր տոների ժամանակ։ Իսկ ի՞նչ ենք մենք ստանում իրականում։ Նոր տարին գրեթե ոչնչով ավելի լավը չի լինում, քան նախորդը։ Իսկ երբ սպասումները չեն արդարանում, մարդիկ, միևնույնն է, չեն հուսահատվում և շարունակում են սպասել հաջորդ հեքիաթային տոնին։

Չե՞ք կարծում, որ սա փակ շղթա է։ Կա՞ արդյոք ելք այս իրավիճակից։

Պետք չէ սպասել հաջորդ հեքիաթային տոնին։ Պետք է սեփական ձեռքերով ստեղծել այդ տոնը։ Ամեն ինչ մե՛ր ձեռքերում է։ Երբ մենք դա գիտակցենք, մեր կյանքում այլևս տեղ չի լինի հիասթափության համար։

Եթե Ձեզ դուր է գալիս երազանք պահել ամանորյա զանգերի ղողանջի ներքո և սպասել, որ այն կկատարվի, ապա այդ երազանքը դարձրե՛ք նպատակ։ Գրե՛ք թղթի վրա Ձեր նպատակը, նկարագրե՛ք և թվարկե՛ք այն բոլոր գործողությունները, որոնք անհրաժեշտ կլինեն Ձեր նպատակին հասնելու համար, և ԱՌԱ՛Ջ դեպի նպատակի իրականացում։

Այսպիսով, փոխարինե՛ք «սպասել» բառը «ստեղծել» բառով և կտեսնեք, թե ինչպիսի՜ դրական փոփոխություններ կլինեն Ձեր կյանքում։

Շնորհավո՜ր գալիք Ամանոր և Սուրբ Ծնունդ։ Թո'ղ 2020 թվականը լինի նպատակների իրականացման տարի։

Սիրո՜վ, հոգեբան` Տիգրանուհի Աճեմյան

Комментарии


bottom of page